ՄամուլՏեսանյութ

Հովիվը գետից դուրս է բերել քաղաքացու դի

Մայիսի 11-ին՝ ժամը 14:24-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի «Մոզոլան» կոչվող տարածքում հովիվը գետից դուրս է բերել անգիտակից քաղաքացու։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Նիգավան գյուղի սկզբնամասից ճանապարհի անանցանելիության պատճառով շտապօգնության բժիշկը և բուժքույրը ճանապարհը շարունակել են փրկարարական ավտոմեքենայով։

Քասախ գետի ափին շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են քաղաքացու մահը։

Փրկարարները դին պատգարակով մոտեցրել են (մոտ 100 մ) փրկարարական ավտոմեքենային, այնուհետև տեղափոխել շտապօգնության մեքենա։