Բացառիկ տեսանյութ․ Հովիկ Աղազարյանի ու Աշոտիկ Կամավոսյանի առերեսումը
ArmLur.am-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ Հակակոռուպցիոն կոմիտեում Հովիկ Աղազարյանի ու Աշոտիկ Կամավոսյանի առերեսումից։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ մարտի 26-ի նիստին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել՝ Հովիկ Աղազարյանի նկատմամբ երկու դրվագով քրեական գործեր հարուցելու համար։
Միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջն էր, նաև գործարարից 23 հազար դոլարի կաշառքի ստացումը:
Գաղտնի քվեարկության արդյունքում՝ Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ էր քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 2։