Մամուլ

Հովիկ Աբրահամյանի դստերը դատի են տվել. «Ժողովուրդ»

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստերը՝ Աննա Աբրահամյանին, դատի են տվել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Oգոստոսի 21-ին Վյաչեսլավ Ասրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան և պահանջել ոչ իրավաչափ ճանաչել նոտար Աննա Աբրահամյանի՝ 2018-ի օգոստոսի 20-ի մերժման որոշումը և պարտավորեցնել որպես հետևանք ժառանգությունն ընդունած ժառանգի վկայագրում պարտավորությունը գրանցել:

Հայցվոր կողմի պաշտպան Մելանյա Վարդաբյանը երեկ հրաժարվել է մեկնաբանություններից. «Փաստաբանական կանոնագրքով կա փաստաբանական գաղտնիք, առանց իմ վստահորդի հետ խոսելու ես ոչինչ ասել չեմ կարող, դա փաստաբանական գաղտնիք է»,-ասել է նա:

Թե ինչով կավարտվի այս դատական քաշքշուկը, ցույց կտան դեպքերի զարգացումները: Այս գործը քննելու է ՀՀ վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանը:

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Կիսվել