Մամուլ

Հովիկ Աբրահամյանին ասել են՝ «ընգերական, արի քեզ ձերբակալենք», որովհետև «Կաթողիկոս» օպերացիան տապալվեց

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր՝ հունիսի 13-ին, ձերբակալել է Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Աբրահամյանը ձերբակալվել է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրության ապօրինի մասնակցության մեղադրանքներով։

Թեմայի վերաբերյալ Oragie.News-ը զրուցեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ, ում համոզմամբ՝ Աբրահամյանի ձերբակալումը իշխանության հերթական շոուներից է։

«Մարդը ժամանակին պնդում էր, որ պոմիդորներով է իր ընտանիքը միլիոնատեր դարձել։ Դա շատ վաղուց պետք է պարզվեր։ Վերջին ութ տարվա ընթացքում մեր հասարակությունը պետք է սովորած լիներ, որ եթե մի շոու չի ստացվում, ապա այդ շոուն պետք է փոխարինել մեկ այլ շոուով։ Ամենայն հավանականությամբ, Աբրահամյանին ասել են՝ «ընգերական, կաթողիկոսի օպերացիան տապալվեց, արի՛, քո հետ կապված աղմուկ անենք»։

Հովիկ Աբրահամյանի փոխարեն կարող էր լինել ցանկացած այլ երևացող մարդ»,- նկատեց մեր զրուցակիցը։

Կարապետյանցի կարծիքով՝ իշխանություններին պետք էր հնչեղ անուն, որը կծածկեր «Կաթողիկոս օպերացիայի» տապալումը։

«Մարդկանց աչքին հերթական թոզն են ուզում փչել, թե ինչքան հետևողական է այս իշխանությունը։ Սա հերթական շոուն է։ Ես նրա համար չեմ անհանգստանում։ Նա փորձառու քաղաքական գործիչ է»,- եզրափակեց իրավապաշտպանը։