Հոսանքահարումից զինծառայող է մահացել
Հոսանքահարումից զինծառայող է մահացել
Մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ից:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։