«Հոկտեմբերի 27-ի քրեական գործի նախաքննությունը բացված է». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
«Հոկտեմբերի 27-ի քրեական գործի նախաքննությունը բացված է». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների պատասխանը տալու ենք այս ընտրություններում: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Նախորդ տարվա փետրվարից «Հոկտեմբերի 27»-ի գործի նախաքննությունը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա վերաբացվել է:
Իհարկե, հետագայում կորոնավիրուսի և պատերազմի պատճառով, գիտեք, որ քննչական գործողություններ տեղի չէին ունենում, որ վարակի տարածումը չլինի, բայց ուզում եմ իմանաք, որ նախաքննությունը բացված է, և ԱԱԾ-ն վրում է այդ քննությունը:
Բայց նաեւ ձեր քվեարկությամբ դուք կարող եք առանձնահատուկ պարտավարություն և պատասխանատվություն դնել մեր դատաիրավական մարմինների վրա՝ ասելով, որ այդ գործերը պետք է ամենայն խորությամբ քննվեն եւ բոլոր հնարավոր միջոցները գործադրվեն այդ գործը բացահայտելու համար:
Դուք կարող եք ձեր քվեարկությամբ այդ հանրային պահանջը հստակ ձևակերպել»,-ասաց նա:
Տեսանյութը ստորև