Ազատ խոսք

Հոկտեմբերի 27-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոքս բավարարվել է․ Անահիտ Բախշյան

Հոկտեմբերի 27-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոքս բավարարվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Անահիտ Բախշյանը։

«Ժողովուրդ ջան, տեղեկացնում եմ, որ այսօր ստացել եմ 18․12․2019թ․ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հոկտեմբերի 27-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոքիս պատասխանը։

Այն բավարարվել է իմ փաստաբան Զարուհի Մեժլումյանի գրագետ, հիմնավորված 37 էջից բաղկացած բողոքի հիման վրա։

Սա նշանակում է, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության, այսինքն սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես այդ պետական ահաբեկչության տուժող կողմ ու կանի ամեն ինչ բացահայտելու համար մեր պետության թշնամիներին, դա լինի ներսից, թե՝ դրսից։

Ակնդետ հետևելու ենք գործընթացին»։

Կիսվել