Հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում հեղաշրջում եղավ՝ Վազգենի սպանությամբ, իսկ հետո եղավ մարտի մեկը, քանի որ անպատիժ մնացիր
Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եղավ մարտի մեկը, քանի որ անպատիժ մնացիր։ Ասում ա` արտակարգ դրությունը միայն Երևանում էր, իսկ դա Հայաստանի 2% տարածքն է, ոնց կարող էր դա հանգեցնել ողջ երկրի սահմանադրական կարգի տապալման։
Հասկանում եք՝ ինքը ժամանակին Հայաստանն է ներկայացրել ու երկրի բարձրագույն պաշտոնատար անձն էր ու այսքան պարզունակ մտքեր է հեղինակում։
Հոկտեմբերի 27-ին, ԱԺ տարածքում, պետական հեղաշրջում եղավ՝ Վազգենի ու մնացածի սպանությամբ։ Ոնց կարող էր Հայաստանի տարածքի 0.0001% տարածք կազմող ԱԺ շենքում երկրի իշխանությունը մեկի ձեռքից անցներ մյուսին։
Բայց եղավ չէ, մեղադրյալ Քոչարյան, եղավ, էն էլ ոնց եղավ։ Իսկ հետո եղավ մարտի մեկը, քանի որ անպատիժ մնացիր»։