Հոկտեմբերի 1-ից կբարձրացվեն անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը. Փաշինյան
Հոկտեմբերի 1-ից կբարձրացվեն անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շրջակա միջավայրի նախարարի հետ քննարկումների արդյունքում որոշեցինք հոկտեմբերի 1-ից բարձրացնել նաեւ անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ բարձրացվելու են նաև հրշեջ-փրկարարների աշխատավարձերը: