ԱշխարհՇոու-բիզնես

Հոլիվուդյան աստղեր, ովքեր այս տարի ներկայացան ամբողջովին նոր կերպարով (Photo)

Հոլիվուդյան աստղերի հաջողության հավաստիքը ոչ միայն տաղանդն է, այլև իմիջային առանձնահատկությունները և արտաքին տվյալները։ Նրանք հաճախ են փոխում իրենց ոճը, սանրվածքը և նորովի ներկայանում հանրությանը։

Ներկայացնում ենք հայտնիների, ովքեր 2017-2018 թվականների ընթացքում աչքի են ընկել իրենց համարձակ լուծումներով և նոր ոճով։

Սքարլեթ Յոհինսոն

scarlet yohinson

Հոլիվուդյան դերասանուհին երբեք դեմ չի եղել կտրուկ փոփոխություններին։ 2017-ին նա հրաժարվեց իրեն բնորոշ շեկ մազերից և անցում կատարեց թխահեր ոճին։

Էմիլի Կլարկ

emili klark

Էմիլին պարզապես շոկի ենթարկեց իր երկրպագուներին։ Դեմքի ակտիվ միմիկաներով հայտնի դերասանուհին ոչ միայն կտրել է կարճ մազերը, այլև դարձել է շիկահեր։ Որպես նոր ոճի բաղկացուցիչ մաս նա գրեթե միշտ կրում էր կանաչ լինզաներ։

Քանյե Ուեսթ

kanye west

Սկանդալային հայուհու՝ Քիմ Քարդաշյանի ամուսինը ոչնչով չի զիջում կնոջը։ Նա որոշել էր նոր տարին դիմավորել նոր ոճով։ Այն է՝ նոր շիկահեր վարսեր, որոնք ունեն տարբեր երանգներ։

Տարին նորամուծություններ բերեց նաև Քայլի Ջեների համար։ Բարակ հոնքերին և թուխ վարսերին փոխարինելու եկան շեկ մազերը և հաստ սև հոնքերը։ Չնայած համարձակությանը` այն միանշանակ չընդունվեց երկրպագուների կողմից։

kylie jenner

Լեդի Գագա

ledi gaga

Ոճային փոփխություններից անմասն չմնաց նաև երգչուհի, դերասանուհի Լեյդի Գագան։ Նա լրիվ շեկ վարսերը այլ երանգ ներկեց և սկսեց հանդես գալ իրական լեյդիի կերպարով։ Շատերը կարծում են, որ երգչուհու դրական փոփոխության պատճառը նրա նոր կոլեգան է՝ Բրեդլի Կուպերը։

Լիանա Մարտիրոսյան


Կիսվել