Հոգևոր ներկայացուցիչներից ովքեր կալանավորվեցին գիշերվա ընթացքում․ մանրամասներ
Երեկ գիշերը ընթացած դատավարությունից հետո որոշում կայացվեց և Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով։
Իսկ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեց 1 ամսով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։
3 անձ՝ այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը, ձերբակալվել են։