Հնչած կրակոցներից սպանված Արսենը ռեստորանում էր երգում. նոր մանրամասներ
Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Աջափնյակում հնչած աղմկահարույց կրակոցների հետեւանքով սպանված 45-ամյա Արսեն Վարդանյանն է։
Վերջինս ռեստորանում էր երգում։
Shamshynan.com-ն էլ քիչ առաջ հայտնեց, որ վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ 39-ամյա Էդգար Ենոքյանը, 18-ամյա Ներսես Սահակյանը, 42-ամյա Հայկ Աբելյանը, Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Ստեփան Մկրտչյանը, Երևանի բնակիչներ 24-ամյա Արմեն Հակոբյանը, 32-ամյա Դավիթ Զաքարյանը և 41-ամյա Գագիկ Սարգսյանը։
Մասնակից մյուս անձանց ինքնությունները այս պահին պարզվում են։ Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ժամը 16:00-ի սահմաններում Երևանում կրակոցներ են հնչել, որ հետևանքով կար 10 վիրավոր։ Նրանցից մեկը մահացել է, մյուսները տեղափոխվել են հիվանդանոց։



