ԱշխարհՏեսանյութ

Հնդկաստանում մահացել է այն տղամարդը, ով 70 տարի շարունակ չի օգտագործել ջուր և սնունդ (Տեսանյութ)

Հնդկաստանում մահացել է այն տղամարդը, ով 70 տարի շարունակ չի օգտագործել ջուր և սնունդ

Blognews.am-ը գրում է․ Հնդկաստանի Հուջաթ նահանգում յոգայի մասնագետ Պրահլադ Ջանին մահացել է 90 տարեկան հասակում՝ պնդելով, որ հայտնաբերել է «կյանքի էլիքսիրը», ինչը նրան թույլ էր տալիս առնվազն 76 տարի սնունդ և ջուր չօգտագործել, հայտնում է NDTV- ն:

Հետազոտողների պնդմամբ՝ տղամարդը մահացել է մայիսի 26-ին հարազատ Չարադա գյուղում, ուր նրան բերել էին հենց իր իսկ խնդրանքով: Նրա մարմինը 2 օր շարունակ գտնվելու է շրամում, որպեսզի մարդիկ կարողանան հրաժեշտ տալ նրան: 

Պրահլադը հայտնի էր այն հայտարարությունով, որ եթե մանկուց չուտես և չխմես, մեկ է, ամեն ինչ կարգին է լինելու: Բժիշկները երկու անգամ՝ 2003-ին և 2010 թվականներին, տղամարդուն հետազոտել են: Երկու շաբաթվա ընթացքում տղամարդը ո՛չ կերել է, ո՛չ խմել, նույնիսկ բնական ցանկությունները չի բավարարել: 

«Մենք միչև հիմա չգիտենք, թե նա ինչպես է կարողանում գոյատևել»,- նշում են բժիշկները։

Ինքը՝ Ջանին, պնդում է, որ մանուկ ժամանակ իրեն օրհնել է աստվածուհին, ինչից հետո էլ նա թողել է իր հարազատ տունն ու հրաժարվել ուտելիքից ու ջրից:

Մի շարք արտասահմանցի հետազոտողներ կասկածի տակ են առել հնդիկ գործընկերների բացահայտումները՝ մատնանշելով վերահսկողության համակարգերի ոչ իդեալական վիճակը:

Կիսվել