Մամուլ

Հնդկաստանի Հանրապետության 30-ամյա քաղաքացին ցած է նետվել Խորենացու փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից

Հնդկաստանի Հանրապետության 30-ամյա քաղաքացին ցած է նետվել Խորենացու փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից

Մայիսի 24-ին, ժամը 02:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի 4 հարկից քաղաքացին ցած է նետվել պատուհանից։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հնդկաստանի Հանրապետության 30-ամյա քաղաքացի Ջասմիդ Կ․-ն ցած է նետվել Խորենացու փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից։ 

Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ Ջասմիդ Կ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Կիսվել