Աշխարհ

Հնդիկ երգիչը համերգից հետո մահացել է

Հնդիկ երգիչը համերգից հետո մահացել է

Հնդիկ երգիչ, Բոլիվուդի աստղ Կրիշնակումար Կուննաթը, որը հայտնի է KK մականունով, մահացել է երեքշաբթի օրը 53 տարեկան հասակում Կալկաթա քաղաքում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Երգչի մահվան պատճառը սրտի կանգն է եղել։ Ինչպես գրում է պարբերականը, համերգի ժամանակ Կուննաթն իրեն վատ է զգացել։ Շոուից հետո նա բողոքել է, որ շատ ցուրտ է և ցանկանում է վերադառնալ հյուրանոց։

Իր սենյակում նա կորցրել է գիտակցությունը, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները արձանագրել են նրա մահը։

kunnath

Կուննաթը ծնվել է Դելիում 1968 թվականին։ 1999 թվականին նա թողարկել է «Pal» ալբոմը, որը մեծ հաջողություն է ունեցել Հնդկաստանում:

Նրա ամենամեծ հիթերը ներառում էին Tadap Tadap Ke, Dus Bahane, Tune Maari Entriyaan, Dola Re Dola 2002 թվականի Devdas ֆիլմից և Khuda Jaane 2008 թվականի Bachna Ae Haseeno ռոմանտիկ կատակերգությունից:

KK-ն երգել է տարբեր լեզուներով՝ ներառյալ հինդի, բենգալերեն, թամիլերեն, ասամերեն, թելուգու, կաննադա, մալայալամ, մարաթի և գուջարաթի:

Կիսվել