ՄամուլՇոու-բիզնես

«Հնարավոր չի համակերպվել․ Երանի էլի ծնվեն Ազնավուրներ, որոնցով կհպարտանանք»․ Արա Գևորգյան

Կոմպոզիտոր Արա Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայկական գույներից պակասեց ամենավառ գույնը: Հնարավոր չի համակերպվել: Շնորհակալություն Մեծ հայորդուն, որ ապրեց, երգեց, սեր սփռելով՝ օգնեց կարիքավորին: Թողեց այնպիսի անուն, որ ամեն մի հայ հպարտանում է անունը տալով:

Երանի էլի ծնվեն Ազնավուրներ, որոնցով կհպարտանանք, որոնց աշխարհը կսիրի այնպես ինչպես մեր Շառլին:Թող Աստված հոգին լույսերի մեջ պահի, մեր սիրելի Շառլ Ազնավուրի»։

Sharl Aznavur

Կիսվել