Մամուլ

Հնարավոր է դիրքեր զիջվեն նաև Սևանա ավազանի արևելյան հատվածում. «Ազգ»

Հնարավոր է դիրքեր զիջվեն նաև Սևանա ավազանի արևելյան հատվածում

Ըստ Azgonline.am-ի տեղեկությունների Հայաստանի իշխանությունները պատրաստվում են կարևոր ռազմավարական բարձունքներ զիջել նաև Վարդենիսի շրջանում Վարդենիս-Գետաբեկ հատվածում:

Այդ մասին կուլիսային խոսակցություններ են եղել տարածաշրջանում տեղակայված գնդերից մեկում հրամկազմի մասշտաբով:

sevan park

Տվյալ հենակետերը, որոնք ըստ Google-ի քարտեզի գտնվում են Ադրբեջանի տարածքում, կարևոր նշանակություն ունեցող բարձունքներ են և դրանց զիջմամբ վտանգի տակ են ընկնում ոչ միայն ճակատի մյուս դիրքերը, այլև հարակից գյուղերն ու Շորժա-Վարդենիս ավտոճանապարհը:

Ըստ աղբյուրի հենակետերը գտնվում են Ճամբարակի շրջանի Ջիլ և Վարդենիսի շրջանի Փամբակ, Դարանակ գյուղերի ուղղությամբ: Բնակիչները չեն պատրաստվում զիջել այդ դիրքերը, անհրաժեշտության դեպքում կդիմեն զենքի:

Հիշեցում` լուրը պաշտոնական չէ և չի հայտարարվել քաղաքական կամ ռազմական որևէ գերատեսչության կողմից:

Կիսվել