«Հյուսիս-հարավ» չշահագործվող ճանապարհին, ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն ու «Mercedes»-ը․ 1 հոգի մահացել է, կա 2 վիրավոր
Փետրվարի 5-ին, խոշոր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին, սակայն դեռևս չշահագործվող հատվածում ճակատ ճակատի բախվել են «BMW» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել են «Աստղիկ» բժկական կենտրոն։
![bmw mercedes](https://bavnews.am/wp-content/uploads/2025/02/bmw-mercedes.webp)
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։