Հյուսիսային պողոտայի «Քայլող Մարդը» (Տեսանյութ)
Հյուսիսային պողոտայի «Քայլող Մարդը» (Տեսանյութ)
Mamul.am-ը գրում է․ 2021 թ-ին Հյուսիսային պողոտայի սկզբնամասում տեղադրվել է քանդակագործ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը:
Թեև շատերը այս քանդակի անվանումը կապեցին վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հետ, քանի որ քանդակը տեղադրվեց նոր իշխանության օրոք, սակայն քչերը գիտեն, որ «Քայլող մարդը» քանդակի տեղադրման մասին որոշումը քաղաքապետարանի կողմից կայացվել էր դեռևս 2007 թվականին, սակայն ինչ-ինչ պատճառներով քանդակի տեղադրումը հետաձգվել է 14 տարով:
Արտո Չաքմաքչյանի երազանքն էր Երևանում կանգնեցված տեսնել իր քանդակներից որևէ մեկը։ Նա մեծ խանդավառությամբ էր լցվել, երբ դեռևս 2000-ականներին որոշվել էր Հյուսիսային պողոտայում տեղադրել իր աշխատանքը, սակայն քանդակագործը մահացավ 2019 թվականին՝ այդպես էլ կենդանության օրոք չտեսնելով իր երազանքի իրականացումը:
«Քայլող մարդը» քանդակը Արտո Չաքմաքչյանը նվիրել է Հաայստանին, այն խորհրդանշում է զարգացում ու առաջադիմություն։ Այն խորհրդանշում է հայ մարդուն, որը առաջ է շարժվում:
Քայլող մարդն իր «ընթացքը» սկսել է 2021 թվականի սեպտեմբերի 21-ից՝ Հյուսիսային Պողոտայի սկզբնամասում։