Մամուլ

Հյուսիսային պողոտայից առևանգել են ոստիկանական մեքենա

Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում դեռևս չճշտված անձը Հյուսիսային պողոտայում առևանգել է ոստիկանության համարանիշներով ու տարբերանշանով «Samand» մակնիշի ավտոմեքենան, ապա վթարի ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանում: 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ առևանգողը ոստիկանական ավտոմեքենայով, ժողովրդին հայտնի «Կինոհայրենիքի» խաչմերուկում բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, ապա առաջ ընթացել, ավտոմեքենան թողել ճանապարհի երթևեկելի գոտում և դիմել փախուստի: 

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վթարված «Volkswagen»-ի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը: