Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան հինգշաբթի երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանությունը։
Հրթիռներն արձակվել են 15 րոպե ընդմիջումներով։ Ըստ առափնյա պահպանության ծառայության՝ երկուսն էլ ընկել են ծովը։ Տարածքում գտնվող ձկնորսական նավակներին նախազգուշացվել է չմոտենալ բեկորներին դրանց հայտնաբերման դեպքում։
NHK հեռուստաալիքը, վկայակոչելով կառավարական աղբյուրները, հայտնել է, որ ընկնելու տարածքը Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս է գտնվում։