Մամուլ

Հյուսիսային Կորեան արձակել է բալիստիկ հրթիռ, որը գերազանցել է ձայնի արագությունը 16 անգամ

Հյուսիսային Կորեան արձակել է բալիստիկ հրթիռ, որը գերազանցել է ձայնի արագությունը 16 անգամ

Կիրակի առավոտյան Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռի առավելագույն արագությունը գերազանցել է ձայնի արագությունը 16 անգամ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հրթիռն արձակվել է գրեթե ուղղահայաց անկյան տակ: Դրա առավելագույն արագությունը հասել է 16 միավորի, այսինքն՝ թռել է ձայնի արագությունից 16 անգամ ավելի արագ»,-նշել է աղբյուրը:

Հարավկորեացի զինվորականները, ելնելով իրենց կողմից ստացված տվյալներից, ենթադրում են, որ արձակվել է «Hwasong 12» միջին հեռավորության հրթիռը, որն առաջին անգամ ներկայացվել է միջազգային հանրությանը 2017 թվականի ապրիլի 14-ին կայացած ռազմական շքերթի ժամանակ: Դրա առաջին արձակումն իրականացվել է նույն տարի մայիսի 14-ին:

Ճապոնիայի կառավարությունը բողոք է հայտնել ԿԺԴՀ-ին հրթիռի արձակման կապակցությամբ: Մացունոն ասել է, որ դա խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը և վտանգ է ներկայացնում երկրի, տարածաշրջանի և միջազգային հանրության համար։

Hwasong 12

Ստացված տվյալներով՝ ԿԺԴՀ-ն իրականացրել է միջին հեռավորության բալիստիկ հրթիռի արձակումը Չագանդո նահանգից Ճապոնական ծովի ուղղությամբ: Հրթիռն անցել է շուրջ 800 կմ՝ հասնելով առավելագույն 2000 կմ բարձրության:

Փհենյանը չի իրականացրել այդպիսի արձակումներ 2017 թվականի վերջից՝ պահպանելով կամավոր մորատորիումը միջցամաքային բալիստիկ հրթիռներ եւ միջուկային փորձարկումներ անցկացնելու վերաբերյալ:

Ներկայիս արձակումն ընթացիկ տարվա յոթերորդ արձակումն է: Ավելի վաղ այս ամիս Հյուսիսային Կորեան անցկացրել է տակտիկական կառավարվող հրթիռների եւ երկաթուղային հրթիռային համալիրի, ինչպես նաեւ փորձարկումներ, որոնք ունակ են իրականացնել մանեւրեր թռիչքից հետո: