ԱշխարհՄամուլՏեսանյութ

ՀՅԴ երիտասարդները ԿԳՄՍ նախարարին Բրյուսելում դիմավորել են «Արայի՛կ, հեռացի՛ր» վանկարկումով․ Տեսանյութ

ՀՅԴ երիտասարդները ԿԳՄՍ նախարարին Բրյուսելում դիմավորել են «Արայի՛կ, հեռացի՛ր» վանկարկումով։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միության ֆեյբուքյան էջից, որում նաև տեսանյութ է հրապարակվել։

Հրապարակված տեսանյութին կից ֆեյսբուքյան էջում նաև գրառում կա․

«Այս առաւօտ Պրիւքսէլի մէջ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անգամ մը եւս յիշեցուցինք որ կայ միայն մէկ Դաշնակցութիւն, եւ պահանջեցինք որ դադրեցնէ Հայոց լեզուի եւ պատմութեան ուսուցման դեմ պայքարը եւ պատիւով հրաժարի»։

Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆինլանդիայի գիտության և մշակույթի նախարարի հրավերով մեկնել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու ԵՄ խորհրդում Ֆինլանդիայի նախագահության շրջանակում կայանալիք Արևելյան գործընկերության կրթության հարցերով նախարարական հանդիպմանը:

Կիսվել