Քաղաքականություն

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի ընտանիքը (ֆոտո)

Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին Երևանում։

Ավարտել է Երեւանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ֆակուլտետը: 1976-1984 թվականները ֆիզիկա է դասավանդել ԵՊՀ-ում, հիմնադրել է տեսական ֆիզիկայի կոմպլեքս համակարգերի համակարգչային մոդելավորման բաժինը:

Դեռեւս Խորհրդային Միության գոյության տարիներին (1984-1985 թթ. եւ 1989-1991 թթ.) եղել է օտարերկրյա հետազոտող եւ դասախոս Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում:

1992-1995 թթ. Արմեն Սարգսյանը Հայաստանի դեսպանն էր Միացյալ Թագավորությունում: Միաժամանակ զբաղեցնում էր Եվրոպայում Հայաստանի «ավագ դեսպանի», Եվրոպական միությունում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում եւ Վատիկանում դեսպանի պաշտոնները:

1995-1996 թթ. Եվրոպական միությունում Հայաստանի առաքելության ղեկավարն էր:

1996թ. նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը դարձավ Հայաստանի հինգերորդ վարչապետը, սակայն պաշտոնավարեց ընդամենը չորս ամիս եւ 1997թ. փետրվարի 28-ին թողեց իր պաշտոնը՝ ծանր հիվանդությունից բուժման կուրս անցնելու անհրաժեշտությունից ելնելով:

1998-2000 թթ. նա կրկին զբաղեցրել է Լոնդոնում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

2000-ից Eurasia House International կազմակերպության հիմնադիր նախագահն է:

Տարբեր տարիներին հանդիսացել է ”British Petrօleum”, ”Alcatel”, ”Telefonica” և այլ ընկերությունների խորհրդատու:

2013թ. սեպտեմբերին Արմեն Սարգսյանը երրորդ անգամ ստանձնեց Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

Նկատենք, որ Արմեն Սարգսյանը մտերիմ է Ուելսի արքայազն Չարլզի հետ։

Armen sargsyan

Արմեն Սարգսյանը 2010-ին նախաձեռնեց «Երևան, իմ սեր» նախագիծը, որի նպատակը Հայաստանի մայրաքաղաքի պատմական-մշակութային ժառանգության պահպանումն է: Ծրագիրը մեկնարկել էր Վինձորի թագավորական դղյակում տեղի ունեցած աննախադեպ ընդունելությամբ, որը կազմակերպվել էր Բրիտանիայի արքայազն Չարլզի հետ համատեղ եւ որին ներկա էին Հայաստանի նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, հայ և այլազգի բարերարներ ու գործարարներ:

HH nakhagah armen sargsyan

Արմեն Սարգսյանն ամուսնացած է, ունի երկու որդի, երեք թոռ:

Նրա կինը՝ Նունե Սարգսյանը, նախկին լրագրող է, այժմ էլ հեքիաթագիր։ Հենց ամուսինն է նրան համոզել հեքիաթներ գրել։

 

 

Ինչպես հայտնի է, ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Արմեն Սարգսյանը ստացել է 90 կողմ, 10 դեմ ձայն:

 Արմեն Սարգսյանն իր լիազորությունները կստանձնի գործող նախագահի լիազորությունների ավարտին՝ ապրիլի 9-ին:
Թարգմանությունը՝ Bavnews.am
Կիսվել