Մամուլ

ՀՀ օրենսդրությունը միշտ թույլ է տվել օգտագործել Զինված ուժերը՝ զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով. Քոչարյանի պաշտպան

ՀՀ օրենսդրությունը միշտ թույլ է տվել օգտագործել Զինված ուժերը՝ զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսեց՝ անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին, երբ Զինված ուժերն օգտագործվեցին ներպետական հարցերում:

«Մեր օրենսդրությունը միանշանակորեն թույլ է տալիս օգտագործել զինված ուժերը ներպետական կարևորագույն խնդիրներ լուծելու համար, օրինակ՝ եթե առկա են զանգվածային անկարգություններ»,- ասաց Ալումյանը:

Այլ պետություններում նույնպես զինված ուժերը հաճախ կիրառվել են ներպետական հարցերում՝ զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով: Օրինակ՝ Հյուսիսային Իռլանդիայում, Միացյալ Նահանգներում։

ՀՀ օրենսդրությունն ուղղակիորեն թույլ է տալիս և միշտ թույլ է տվել օգտագործել զինված ուժերը, մասնավորապես՝ զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով: Անվտանգությունը ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու հնավորությունն է: Ներքին անվտանգությունն իր մեջ, այլ մարտահրավերների հետ միասին, ներառում է զանգվածային անկարգությունները, տեռորիստական ակտերը, էկոլոգիական աղետները և այլն»,- ասաց պաշտպանը:

Կիսվել