ՀՀ օդային տարածքում հայտնաբերվել են հակառակորդի ԱԹՍ-ներ
ՀՀ օդային տարածքում հայտնաբերվել են հակառակորդի ԱԹՍ-ներ
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«ՀՀ օդային տարածքում հայտնաբերվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ»։
Նշենք, որ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ երկու կատաղի մարտերից հետո մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետ շպրտել հակառակորդին։
Մի քանի անգամ փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել կրելով զգալի մեծ կորուստներ։