ՀՀ քաղաքացի Փաշինյանն ունի՞ իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով. Ռուբեն Մելիքյան
ՀՀ քաղաքացի Փաշինյանն ունի՞ իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով. Ռուբեն Մելիքյան
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը։
«ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԵՆՔ ԲՈԼՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ՝ ՕԴՈՒՄ, ՋՐՈՒՄ ԹԵ ՑԱՄԱՔՈՒՄ
Այսօրվանից Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է եւ իր հայտարարության համաձայն՝ զբաղվելու է քարոզչությամբ։
Հարց. ունի՞ ՀՀ քաղաքացի Ն.Փաշինյանն իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով հարավային Սյունիք հասնելու համար։
Ակնհայտ է, որ ՈՉ, քանի որ այդ միջոցից եւ առհասարակ ներքին ավիացիայից օգտվելու հնարավորություն «ՈՉ»-ը չունի։
ՀԳ. Ամեն դեպքում՝ բարի թռիչք։
ՀՀԳ. Հարգելի՛ իմքայլականներ, ե՞րբ եք պատրաստվում Ո՛Չ ասել ամենօրյա ռեժիմով օրենքի ոտնահարմանը»։