Մամուլ

ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1-ից. Չվերթները կավելալան

ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1-ից. Չվերթները կավելալան

Կորոնավիրուսով պայմանավորված դեռ նախորդ տարվանից ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել. Մեր բազմաթիվ հայրենակիցներ բարց էին բարձրացնում ՌԴ-ի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, սա նաեւ սոցիալական բաղադրիչ ունեցող հարց է, որովհետեւ մեր բազմաթիվ հայրենակիցներ արտագնա աշխատանքի եմ մեկնում Ռուսաստն. «Մենք նախորդ տարվանից ՌԴ մեր գործընկերների եւ ԵԱՏՄ մեր գործընկերների հետ աշխատում ենք այս թեմայի վրա եւ ահա կարծես ունենք կոնկրետ արդյունք:

Գործարկվում է «ճամփորդիր առանց Կովիդ-9-ի» ծրագիրը, որի վերաբերյալ արդեն Հայաստանի եւ ՌԴ կառավարությունները կայացրել են որոշումներ: Ծրագրի էությունը հետեւյալն է, որ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան օդային ճանապարհովճամփորդել դեպի Ռուսաստան, դեպի կոնկրետ օդանավակայաններ:

օդանավակայան

Այս ծրագիրը մեկնարկում է առայժմ պիլոտաին կարգով, մինչեւ մարտի 1-ը: Բայց գործնականում կարծում ենք՝ այն կաշխատի, որովհետեւ նախափորձարկում արդեն հաջող անցել է»,-ասաց նա՝ հավելելով, որ այս փաստի բերումով չվերթները կավելանան:

Իր հերթին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ քաղաքացին կարող է իր հեռախոսում ներբեռնել համապատասխան «ճամփորդում եմ առանց Կովիդ-9-ի» հավելվածը, որում նշված են այն լաբորատորիաները, որոնք ընդգրկված են այդ ծրագրում.

«Այդ լաբորատորիաներում նրանք հանձնում են թեստ, դրա արդյունքները մտցվում են համապատասխան ծրագրով եւ բացասական պատասխանի դեպքում կանաչում է ազատ տեղաշարժի պատուհանը եւ քաղաքացին կարողանում է հատել սահմանը»: Նա հավելեց, որ թեստի պատասխանը գործում է 72 ժամվա ընթացքում:

Նշենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1-ից:

Կիսվել