ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար ևս 2 չվերթ կիրականացվի. Քաղավիացիայի կոմիտե
ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար ևս 2 չվերթ կիրականացվի. Քաղավիացիայի կոմիտե
Երևան ժամանող ուղևորների հարազատներին Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգնալ օդանավակայան։
Այս մասին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել։
«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 17-ին և 18-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան չվերթերը:
Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։
Հարգանքով, Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»։