ՀՀ վարկանիշի հետ որևէ խնդիր չի եղել, կոչ եմ անում տիկին Նաիրա Զոհրաբյանին ավելի փաստարկված խոսել․ Սոնա Ղազարյան
ՀՀ վարկանիշի հետ որևէ խնդիր չի եղել, կոչ եմ անում տիկին Նաիրա Զոհրաբյանին ավելի փաստարկված խոսել։
«Այն կոչը, որ արվեց՝ շրջափակել դատարանները, դա հակասահմանադրական կոչ էր, մենք դա համարում ենք ՀՀ միջազգային հեղինակությանը մեջքից ուղիղ հարված եւ պատահական չէ, որ նաեւ միջազգային որոշ կազմակերպություններ բավականին կոշտ գնահատական տվեցին տեղի ունեցածին»,- ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը մեզ հետ զրույցում հակադարձեց Նաիրա Զոհրաբյանին՝ չհամաձայնելով, որ ՀՀ միջազգային վարկին մեջքից կամ այլ տեղից հարվածել են.
«Ես շատ կուզեմ, որ Նաիրա Զոհրաբյանը շեշտի, թե ի՞նչ տեղեկատվության մասին է նա ասում: Հետեւելով բոլոր պաշտոնական հայտարարություններին, որ տեղի են ունեցել, ՀՀ վարկանիշի հետ որեւէ խնդիր չի եղել: Կոչ եմ անում տիկին Նաիրա Զոհրաբյանին ավելի փաստարկված խոսել»:
Նա վկայակոչելով ԵԽԽՎ երեկվա հայտարարությունը, նաեւ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, ասաց «Մենք տեսնում ենք արձագանքը, երկու կողմից էլ ողջունվում է, նույն տրամադրությունն էլ նաեւ ՀՀ-ում է»:
Ըստ Սոնա Ղազարյանի, ընդդիմադիր գործիչները ԵԽԽՎ հայտարարության երկրորդ մասն անտեսում են, ուստի հորդորեց դրան ուշադրություն դարձնել, նաեւ ծանոթանալ ԱՄՆ դեսպանի հետաքրքիր հայտարարությանը:
Աղբյուր՝ aravot.am