Մամուլ

ՀՀ ՊՆ-ին 1.5 մլն դրամ արժողությամբ ավտոտեխնիկա կնվիրի «Ա.Վ. Փարթնրզ» ընկերությունը

ՀՀ ՊՆ-ին 1.5 մլն դրամ արժողությամբ ավտոտեխնիկա կնվիրի «Ա.Վ. Փարթնրզ» ընկերությունը:

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 14-ի նիստին որոշեց որպես Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն ընդունել «Ա.Վ. Փարթնրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդհանուր 1,562,000 (մեկ միլիոն հինգ հարյուր վաթսուներկու հազար) դրամ արժեքով, սեփականության իրավունքով պատկանող ավտոմոբիլային տեխնիկական ունեցվածքը և դրանք որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտ­­պանության նախա­րա­րու­թյանը:

Կառավարությունը որոշեց Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել ընկերության հետ գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրակա­նացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին: