ՀՀ ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել
ՀՀ ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տեղեկություններ են շրջանառում, թե ապրիլի 25-ին, կեսգիշերն անց, իբր, փոխհրաձգություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից որոշ հատվածներում, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
«Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես նախորդ ողջ օրվա ընթացքում, այնպես էլ գիշերը հրադադարի խախտում չի արձանագրվել:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս` կեղծ տեղեկություններ տարածելուց»,– ասվում է ՊՆ տարածած հաղորդագրությունում: