ՀՀ-ում նոր մարզադաշտ կկառուցվի․ Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը վարչապետ Փաշինյանին հայտնեց, որ Հայաստանում պարտադիր է նոր մարզադաշտ կառուցելը, որովհետև մեր եղած մարզադաշտերը չեն համապատասխանում Ուեֆայի կողմից միջազգային չափանիշներին։
Նա հայտնեց նաև, որ Ուեֆան կարող է որակազրկել մեր եղած միակ մարզադաշտը։
Արթուր Վանեցյանը հայտնեց, որ նոր մարզադաշտը պետք է լինի նաև, որպես ժամանցային վայր և 10-ից 15 հեկտար մարզադաշտի հարակից տարածքը լինելու է կանաչապատ այգի։