ՀՀ-ում Իրանի դեսպանատունը պատասխանել է ադրբեջանցի պատգամավորներին
ՀՀ-ում Իրանի դեսպանատունը պատասխանել է ադրբեջանցի պատգամավորներին
Հայաստանոմ Իրանի դեսպանատունը թուիթերյան իր պաշտոնական էջում պատասխանել է ադրբեջանցի պատգամավորներին, ովքեր Երևանի Կապույտ մզկիթում նկարվել էին՝ այն ներկայացնելով որպես ադրբեջանական: Հայերեն գրառման մեջ ասվում է.
«Պատմությամբ հետաքրքրվողները շատ լավ ընկալում են ավելի քան երկուհարյուրամյա վաղեմությամբ պարսկական արձանագրություններ ունեցող Կապույտ մզկիթի ճարտարապետության բարձր մշակութային արժեքը և ինքնությունը:
Մեծ բարեբախտություն է, որ այս պատմական արձանագրությունները պահպանվել են»։
Անգլերեն գրառման տեքստում էլ ասվում է հետևյալը. «Իրանական արվեստի խորհրդանիշ Կապույտ մզկիթը վերջին 3 տասնամյակներում կրկին գործում է որպես Հայաստանում բնակվող մուսուլմանների աղոթավայր և հավաքատեղի, ինչպես նաև զբոսաշրջային վայր։
Մեծ ուրախություն է, որ պահպանվել է նրա դարավոր պարսկերեն արձանագրությունը։ Ո՞վ կարող է կարդալ դրանք»: