ՀՀ որոշ շրջաններում սպասվում են թույլ տեղումներ
Դեկտեմբերի 11-ի գիշերը, 12-ի ուշ երեկոյան, 13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։
Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի ցերեկը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 11-14-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։



