ՀՀ նախագահի տիկնոջը՝ Նունե Սարգսյանին այցելության է եկել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ նախագահի տիկնոջը՝ Նունե Սարգսյանին այցելության է եկել Նիկոլ Փաշինյանը
«Աստղիկ» բժշկական կենտրոնում այսօր վիրահատվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը՝ Նունե Սարգսյանը:
168.am-ի փոխանցմամբ, նրան տեսակցության է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս տեղեկության վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից։ Նա նշեց, որ ինքը նման տեղեկություն չունի: