Մամուլ

ՀՀ նախագահին որպես վկա ներգրավելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը կրկին մերժվեց

ՀՀ նախագահին որպես վկա ներգրավելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը կրկին մերժվեց

Սահմանադրական դատարանը երկրորդ անգամ որոշեց մերժել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա հրավիրելու և ցուցմունքը լսելու միջնորդությունը: Նիստի ընթացքում որոշումն ընթերցեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

Թովմասյանն ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով ՍԴ նիստի ընթացքում ՀՀ նախագահին որպես վկա հրավիրելու միջնորդությունը երկրորդ անգամ էր ներկայացրել:

sd

ՍԴ դատավորը երկրորդ անգամ միջնորդությունը պայմանավորել էր նրանով, որ նախորդ անգամ ինքը հղում էր արել մեկ այլ հոդվածի, ու վրիպակ էր տեղ գտել:

Նախորդ անգամ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, հղում անելով օրենքին, նշել էր, որ հանրապետության նախագահը սույն գործով վկայի դատաիրավական կարգավիճակ չունի:

Նախագահի վերաբերյալ միջնորդության հարցից հետո Սահմանադրական դատարանի նիստը շարունակվել է հարցուպատասխանով:

Կիսվել