ՀՀ նախագահը հանդիպել է աշխարհի ամենահարուստ և ազդեցիկ հնդիկ գործարարի հետ
ՀՀ նախագահը հանդիպել է աշխարհի ամենահարուստ և ազդեցիկ հնդիկ գործարարի հետ
Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել հնդիկ ազդեցիկ գործարար, խոշոր ձեռնարկատեր, հնդկական խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Reliance Industries Limited»-ի նախագահ Մուկեշ Ամբանիի հետ, ով նաև նախագահ Սարգսյանի վաղեմի բարեկամն է:
Քննարկվել են Հայաստանի հետ ներդրումային համագործակցության հնարավորությունները։
Հայտնի գործարարն ասել է, որ «Reliance Industries Limited» ընկերությունը հետաքրքրված է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությամբ և ցանկություն ունի քննարկել Հայաստանում գիտահետազոտական և ծրագրային աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը։