Ազատ խոսք

ՀՀ-ի համար բացվելու են այն ճանապարհները, որոնք անցնելու են Ադրբեջանով. սա երկկողմանի պրոցես է. Խուդաթյան

«Հայաստանը ստանում է ապաշրջափակված ճանապարհներ մեր տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պահպանմամբ, որը, կարծում եմ, շատ կարևոր է մեր պետության զարգացման տեսանկյունից»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով հարցին, թե «Խաղաղության պայմանագրի» ստորագրմամբ ինչ է ստանում Հայաստանը։

«Այս փուլի համար այնքան մեկնաբանություն և այնքան ինֆորմացիա ինչքան նպատակահարմար է եղել փոխանցել, արդեն փոխանցվել է, և ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ: Առաջիկայում կմեկնարկեն աշխատանքային պրոցեսներ, և այն պահից սկսած, երբ հավելյալ ինֆորմացիա փոխանցելու անհրաժեշտություն լինի, Կառավարությունն այդ ինֆորմացիան կփոխանցի»,- ասաց Խուդաթյանը:

Նա նշեց, որ «Խաղաղության պայմանագրի» նախաստորագրումը Հայաստանին մի շատ մեծ քայլ մոտեցնում է խաղաղությանը. «Կարծում եմ, որ դա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար սպասված, կարևոր և ուրախալի իրադարձություն է»։