Մամուլ

ՀՀ իշխանությունները չեն կատարել խոստումը. զոհված զինծառայողների մայրերը կրկին բողոքում են

ՀՀ իշխանությունները չեն կատարել խոստումը. զոհված զինծառայողների մայրերը կրկին բողոքում են: Ծառայության ժամանակ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները կրկին հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջելով արդար հետաքննություն անցկացնել և բացահայտելու իրենց որդիների մահվան իրական պատճառները։

Ավելի վաղ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ կվերանայվեն Վալերի Մուրադյանի, Տիգրան Օհանջանյանի, Արման Հակոբյանի, Անդրանիկ Սիլակյանի, Արթուր Ղազարյանի մահվան գործերը։ Այդ նպատակով ՀՀ ՔԿ–ն և 10 իրավապաշտպան կազմակերպություն համաձայնագիր են կնքել հասարակական մոնիթորինգի խումբ ստեղծելու մասին։

Արթուր Ղազարյանի (որը պաշտոնական վարկածով, մահացել է գլխուղեղի քաղցկեղից) մայրը` Իրինան, լրագրողներին հայտնեց, որ վերջերս տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը։ Նրա խոսքով` իրեն հուզող հարցերի պատասխանները ստանալու փոխարեն, նրա մոտ նոր հարցեր են առաջացել։

«Փորձագետներն ընդհանրապես տեղյակ չէին գործի նյութերից։ Նրանց հանձնել են փորձաքննությունների արդյունքներ, որոնց մասին մենք նույնիսկ պատկերացում չենք ունեցել։ Ավելին, աշխատանքին ներգրավված են նույն քննիչները, որոնց մենք կասկածում ենք անբարեխղճության մեջ», – հայտարարել է Արթուր Ղազարյանի մայրը։

Նշենք, որ անցած տարվա հուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր ծառայության ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին հետ։ Ծնողները նրան ներկայացրել էին, թե ինչպես են քննվում դատարաններում իրենց գործերն ու ինչից են նրանք դժգոհ։

Վարչապետն այն ժամանակ խոստացել էր, որ բոլոր այն գործերով, որոնց հետաքննությունը կասկած է առաջացնում, նա միջնորդություն կներկայացնի, որպեսզի իրավապահ մարմինները կրկին ուսումնասիրեն դրանք։ Ավելին, ՀՀ կառավարության ղեկավարը վստահեցրել էր, որ որևէ հիմք չկա գործերի լիարժեք բացահայտումից խուսափելու համար, և խոստացել հետևել քննության ընթացքին։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել