Ազատ խոսք

ՀՀ իշխանավորները սոցցանցերի ստոր ու ցինիկ պրոպագանդիստներ են դարձել և սա ապացուցում են ամեն օր իրենց հրապարակային գրառումներում․ Տեր Կիրակոս

ՀՀ իշխանավորները սոցցանցերի ստոր ու ցինիկ պրոպագանդիստներ են դարձել և սա ապացուցում են ամեն օր իրենց հրապարակային գրառումներում: Նրանց չի սթափեցնում ոչ պետական կարգավիճակը, ոչ պատասխանատվությունը և ոչ էլ երկրի վարկանիշը, գրում է Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյան Վիրահայոց թեմի առաջնորդը։

«Աշխարհի բոլոր երկրները, կրոնական և միջազգային կազմակերպությունները, ողջ հայությունը ճանաչում և ընդունում է Գարեգին Բ Ներսիսյան անուն-ազգանունով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում ՀՀ անձնագրում նույնպես գրված է Գարեգին Բ Ներսիսյան: Մինչդեռ այսօրվա չարամիտ իշխանավորներն ազգընտիր և օծյալ կաթողիկոսի մասին խոսելիս գրում են Կտրիճ անունը: Նման անուն-ազգանունով քաղաքացի, ում իրենք դիմում են ոչ կոռեկտ խոսույթով, ՀՀ -ում չկա:

Հնարավոր չէ այս իշխանավորների մեջ տեսնել պետական մտածողության որակներ ու գործելակերպ: Նրանք քմահաճորեն ամեն Աստծու օր խախտում և ոտնահարում են երկրի օրենքները, իրենց նենգ իշխանատենչ ցանկությունները մատուցում իբրև իրականություն՝ մոլորեցնելով ժողովրդին: Սա կոչվում է մանիպուլյացիա, որը դատապարտելի բռնատիրության հետևանք է:

Ի գիտություն բոլոր տգետներին, Վեհափառ Հայրապետը մեր եպիսկոպոսապետն է, հայ ժողոովրդի հավատքի հավաքական կերպարը:

Յուրաքանչյուր քրիստոնյա հայ պետք է աչալուրջ լինի, որպեսզի չտրվի նրանց սադրանքներին ու չարամիտ գործերին, և աղոթքով հրաժարվի սատանայից ու նրա չար պաշտոնյաներից»: