ՀՀ ժամանած քաղաքացու պայուսակից գողացել են նոթբուքը. հայտնի է՝ ով է այն տարել
ՀՀ ժամանած քաղաքացու պայուսակից գողացել են նոթբուքը. հայտնի է՝ ով է այն տարել
Օգոստոսի 13-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ ժամը 7.10-ին Շարմ էլ Շեյխ-Երևան չվերթով ժամանել է Հայաստան և տանը նկատել է, որ պայուսակից դյուրակիր համակարգիչը գողացել են:
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ոստիկանները պարզել են գողությունը կատարողի ինքնությունը:
Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը նույն օրը Կոտայքի մարզի Պտղնի գյուղի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին: Գողոնն առգրավվել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: