Մամուլ

ՀՀ ԶՈՒ-ն Կութ գյուղի սահմանին փոխհրաձգության մասին

ՀՀ ԶՈՒ-ն Կութ գյուղի սահմանին փոխհրաձգության մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որ սկսել է ապատեղեկատվություն տարածել գրեթե ամենօրյա ռեժիմով, այսօր նույնպես ձեռնպահ չի մնացել տեղեկատվական սադրիչ գործողություններից։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

«Մասնավորապես, այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 15-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի մարտական հենակետերից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

kut gyux rus

Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»,- ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ ըստ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության, սահմանային միջադեպ է արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանին։

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ տեղի է ունեցել փոխհրաձգություն։

Կիսվել