Մամուլ

ՀՀ ազգայի հերոս, անվանի սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանը նշում է 70-ամյակը

ՀՀ ազգայի հերոս, անվանի սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանը նշում է 70-ամյակը

Այս մասին Bavnews.am-ին տեղեկացնում են Նորք-Մարաշ բժշկական կենտրոնից։

Այսօր՝ մայիսի 13-ին իր 70-ամյակն է նշում ՀՀ ազգայի հերոս, անվանի սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանը: Մարդ, ով իր կյանքը նվիրել է կյանքեր փրկելու, նոր կյանք պարգևելու մեծ առաքելությանը:

Հրայր Հովագիմյան` մեծանուն բժիշկ, հայ, հայրենասեր, Մարդ, ով Հայաստանում հիմք դրեց սրտային վիրաբուժությանը, ստեղծեց սրտային վիրաբուժության դպրոց. հպարտ ենք, որ այդ դպրոցը մեր սրտի և սրտով կենտրոնն է:

Հրայր Հովագիմյանն արժանացել է բազմաթիվ կոչումների ու պարգևների, այդ թվում՝ ՀՀ ազգայի հերոսի, Երևանի պատվավոր քաղաքացու, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի, պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, բայց ամենամեծ կոչումն ու փառքը, այն

անթիվ փրկված կյանքերն ու դրանց պատմությունները, որոնք կերտվել են ավելի քան 45 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում:

«Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի և մեր ողջ անձնակազմի կողմից շնորհավորում ենք մեծարգո Բժշկին, մեծանուն Հային և Ուսուղչին ծննդյան օրվա առթիվ, մաղթում քաջ առողջություն և երկար տարիների կյանք:

Հպարտ ենք և շնորհակալ, Ուսուցի´չ:

Կիսվել