ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը` Անժելա Թովմասյանի բնակարան մուտք գործելու լուրերին
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը` Անժելա Թովմասյանի բնակարան մուտք գործելու լուրերին
Ի պատասխան ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում շրջանառվող տեղեկությունների, թե երեկ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի բնակարան՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ծառայությունը որևէ առնչություն չունի տվյալ միջադեպի հետ։
«Միաժամանակ հորդորում ենք «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանին տվյալ դեպքի առնչությամբ հաղորդում ներկայացնել ՀՀ ոստիկանություն»,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Նշենք՝ Անժելա Թովմասյանը ավելի վաղ հայտարարել էր՝ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել իր բնակարան:
«Կեսգիշերին երևի երկու տղամարդ թակեցին իմ բնակարանի դուռը, ներկայացան ԱԱԾ աշխատակիցներ՝ հորդորելով բացել բնակարանի դուռը, սակայն մերժվելուց հետո հեռացան»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր վերջինս: