Մամուլ

ՀՀ ԱԱԾ-ում լուրջ կադրային տեղաշարժեր են տեղի ունենում․ ի՞նչ է կատարվում

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում լուրջ կադրային տեղաշարժեր են տեղի ունենում։

ArmLur.am-ի իրավապահ աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ երկու գեներալներից մեկին՝ Երևանի վարչության պետին, առաջարկվել է ստանձնել Հակակոռուպցիոն վարչության պետի պաշտոնը, սակայն նա հրաժարվել է այդ առաջարկից և դուրս եկել ԱԱԾ-ից։

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ Հակահետախուզության վարչության պետը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նրան այդ պաշտոնում կփոխարինի ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնավարման ընթացքում ազատված նույն վարչության մեկ այլ բարձրաստիճան աշխատակից։

ArmLur.am-ը շարունակելու է հետևել իրադարձությունների զարգացումներին։