Մամուլ

ՀՀ ԱԱԾ-ն իրանական բեռնատարների համար ժամանակավորապես փակել է Գորիս-Կապան ճանապարհը

ՀՀ ԱԱԾ-ն իրանական բեռնատարների համար ժամանակավորապես փակել է Գորիս-Կապան ճանապարհը

Sputnik Արմենիան գրում է․ Գորիսի ելքի մոտ տասնյակ բեռնատարներ են կուտակվել, որոնց թույլ չեն տալիս անցնել Կապանի կողմ։ ՀՀ ԱԱԾ-ն իրանական բեռնատարների համար ժամանակավորապես փակել է Գորիս-Կապան ճանապարհը: Վարորդների մեծ մասն ադրբեջանցիներին վճարելու գումար չունի.

Որոտանից քիչ հեռու գտնվող ադրբեջանական անցակետում նրանցից 100-300 դոլար են պահանջում։ Վարորդներից շատերը Գորիսի ուղղությամբ շարժվելիս չեն վճարել ադրբեջանցիներին, բայց նրանց զգուշացրել են, որ վերադառնալիս կրկնակի գումար են տալու։

kapan goris

Վարորդների խոսքով` ոստիկանությունն ու ԱԱԾ-ն առաջարկում են շրջանցել այդ ճանապարհը։ Բայց մեքենաները մեծ են և չեն կարողանա անցնել նեղ ճանապարհով։ Մի քանի մեքենա նման փորձ կատարելիս արդեն իսկ վթարի են ենթարկվել։

Կիսվել