Մամուլ

ՀՀ ԱԱԾ-ն ավելի քան 16 միլիարդ դրամ է բյուջե վերադարձրել

Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ստուգել նախկինում արված գործարքների օրինականությունը։ Նախորդ տարվա ընթացքում ավելի քան 16 միլիարդ դրամ է վերադարձվել ՀՀ բյուջե։ «16 միլիարդ 198 միլիոն դրամ է վերադարձվել» հայտնեցին ՀՀ ԱԱԾ–ից։

Հիշեցնենք` վերջին մամուլի ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 15-ի տվյալներով ապօրինի կերպով յուրացրած 13 միլիարդ դրամ է վերադարձվել պետբյուջե։

Նա հայտնել էր նաև, որ 216 միլիարդ դրամից ավելի պարունակող գործարքները ստուգվում են, քանի որ դրանց օրինականության վերաբերյալ մեծ կասկածներ կան։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել