Մամուլ

ՀՀԿ-ն լքողները «հերթ են կանգնում» իշխանություն դարձած ՔՊ-ին անդամակցելու համար․«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Սյունիքի մարզում ՀՀԿ-ի գործերը նախանձելի չեն՝ վերջին տարիներին անդամագրված անձինք մասսայաբար լքում են ՀՀԿ-ն, ավելին՝ «հերթ են կանգնում» իշխանություն դարձած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար: Գործընթացը սկսվել է մոտ մեկուկես ամիս առաջ:

ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Ռոմիկ Սարգսյանը նշեց, որ, վերջին զարգացումներով պայմանավորված, ՀՀԿ-ից դուրս եկածները դպրոցների ուսուցիչներ են, ինչպես նաև Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներ․ «Մեզ մոտ կուսակցականացված եղել են հիմնականում մանկավարժական կոլեկտիվները, և երբ կրթության նախարարն ասաց, թե կրթական համակարգը չպետք է քաղաքականացվի, իրենք սկսեցին դուրս գալ ՀՀԿ-ից: Այս պահին շրջանային կառույցում գրանցվածներից 116 հոգի է դուրս եկել, որի 95 տոկոսը մանկավարժներ են։ Կան նաև մարզպետարանի աշխատակիցներ, շարքային քաղաքացիներ: Քաղաքական այս փոփոխություններից հետո սա, բնականաբար, սպասելի էր»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել