Քաղաքականություն

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության ԳՄ նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության ԳՄ նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը

«ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նիստին հանգամանորեն ամփոփվել են 2019 թվականի երկրի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքական զարգացումները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և անվտանգային հիմնախնդիրներին:

Քննարկվել են Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումներն ու նոր մարտահրավերները: Գործադիր մարմնին ներկայացվել են նաև մի շարք ներկուսակցական հարցեր:

Հանրապետականը 2020 թվական է մտնում որպես ազգային արժեքների և պետական շահի վրա խարսխված Հայաստանի առաջատար քաղաքական ուժերից մեկը»,- ասված է ՀՀԿ հաղորդագրության մեջ։

Կիսվել